Վաճառքի է հանվել «Մատենիկ» հայկական արտադրության LSD փոքրիկ գրատախտակը: Այն արտադրված է Technology & Science Dynamics TSD ընկերության կողմից, ինչպես նշվում է ընկերության հայտարարությունում Մատենիկի նպատակը կրթական գործընթացն ավելի դյուրին դարձնելն է: Մատենիկի գինը՝ 25 000 դրամ է:
Ընկերությունը նախատեսում է այս տարի վաճառքի հանել, նաև իրենց մշակած թվային գրիչը, ինչպես նաև խելացի ձեռնափայտ մեծահասակների համար: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերից արդեն շուկայում հասանելի է TSD Flex Smart Watch հայկական արտադրության առաջին խելացի ժամացույցը: Մինչ այդ էլ հունիսին Technology & Science Dynamics TSD ընկերությունը ներկայացրել էր հայկական արտադրության առաջին սմարթֆոնը՝ ArmPhone-ը:
Նունե Գրիգորյան