Zangi-ն առաջին հայկական ընկերությունն է, որը մասնակցում է այս տարի Բարսելոնայում փետրվարի 27-ից մեկնարկած Mobile World Congress-ին: Այստեղ ընկերությունը առանձին տաղավարով ներկայացնում է իր արտադրանքը:
itTrend-ի հետ զրույցում Վահրամ Մարտիրոսյանը հաղորդել էր Zangi-ի սպասվող նորությունների մասին: Այսպիսով արդեն MWC-2017-ում ընկերությունը ներկայացրել է նոր գործարկված web տարբերակը: Սկզբնական շրջանում web-ում հասանելի կլինի միայն ինտերակտիվ հաղորդագրությունների հնարավորությունը, որից հետո կարճ ժամանակում կներդրվի բոլոր այն ֆունկցիաները, որոնք հասանելի են Zangi մոբայլ հավելվածում, այդ թվում նաև տեսակոնֆերանսի հնարավորությունը: Zangi-ին գործարկել է նաև Desktop հավելված, hասանելի է դարձել Group Chat-ի ֆունկցիան:
Նշենք, որ հայ ծրագրավորողների ստեղծած Zangi հավելվածով հնարավոր է իրականացնել տեսա և ձայնային զանգեր, ինչպես նաև ուղարկել ինտերակտիվ հաղորդագրություններ, լուսանկարներ ու տեսանյութեր, այն ունի տեսակոնֆերանսի հնարավորություն, անվտանգության լուծումներ՝ կորպորատիվ հաճախորդներին սպասարկելու համար, նաև հասանելիության, ձայնի և պատկերի որակական առավելություններ, հայկական սթիքերներ:
Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար, վերջին տվյալներով բեռնումների թիվը 1 միլիոնից ավելի է:
Նունե Գրիգորյան