Սմարթֆոններ նրանց համար, ովքեր ցանկանում են առանձնանալ

Սմարթֆոնների գերհագեցած շուկայում այսօր դժվար է ընկերությունների համար տարբերվել իրենց արտադրանքով։ Սակայն երբեմն նրանց հաջողվում է ստեղծել այնպիսի մոդելներ, որոնք ճանաչելի են նույնիսկ հեռվից։

Samsung Galaxy Round

2013-ի հոկտեմբերին ներկայացված Galaxy Round-ն առաջին սմարթֆոնն է, որ ունի կոր էկրան։ Այն ունի 5,7 դյույմանոց էկրան՝ 1920 х 1080 թույլատրությամբ, 16 ՄՊ տեսախցիկ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և Snapdragon 800 չիպ։

Samsung Galaxy Round

 

LG G Flex

Galaxy Round-ի թողարկումից գրեթե անմիջապես հետո LG-ն ցուցադրեց իր կորացած սմարթֆոնը՝ G Flex-ը, որը կորանում է ոչ միայն լայնությամբ, այլև երկարությամբ։

LG G Flex

Ֆաբլետն ունի 6 դյույմանոց էկրան՝ 1280 х 720 թույլատրությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և բավական տարողունակ՝ 3500 մԱժ մարտկոց։

 

Samsung Galaxy Note Edge

Samsung-ի երկրորդ սարքը, որն ունի կորություն, Galaxy Note Edge-ն է։ Կորացած է սմարթֆոնի միայն աջ կողմը։ Galaxy Note Edge-ի էկրանը Super AMOLED է և ունի 5,6 դյույմ անկյունագիծ` 2560 x 1440 թույլատրությամբ + 2560 x 160 պիկսել աջ կողմից: Սմարթֆոնի պրոցեսորը քառամիջուկ է: Սարքի չափսերն են 151,3 x 82,4 x 8,3մմ, քաշը`174 գ.: Մնացած տվյալները համընկնում են Note 4-ի հետ:

Galaxy Note Edge

 

LG AKA

Սմարթֆոն՝ բավական տարօրինակ անվանումով։ Հեռախոսին յուրահատուկ է դարձնում պատյանը, որը բաց է թողնում էկրանի վերին հատվածը։ Այս մասում «հեռախոսի աչքերն» են, որոնց տրամադրությունը կախված է օգտագործողի վարքից և նրա օգտագործած հավելվածներից։

LG AKA

 

LG G Flex 2

G Flex-ի երկրորդ սերնդի մոդելն ունի 5,5 դյույմանոց Full-HD կորացած էկրան, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, Snapdragon 810 պրոցեսոր։

LG G Flex 2

 

Samsung Galaxy S6 Edge

Samsung Galaxy S6 Edge-ն ունի 5,1 դյույմանոց Super AMOLED էկրան (Quad HD, 2560 × 1440 կետայնություն), ընդ որում՝ էկրանը կորացած է աջից ու ձախից։

Galaxy S6 Edge