5 լավագույն ֆիթնես հավելվածները

5 լավագույն ֆիթնես հավելվածները

ittrend.am-ը շարունակում է իր նոր շարքը. ամեն ուրբաթ մենք կներկայացնենք տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածները:

Առողջ ապրելակերպն օրեցօր ավելի կարևոր է դառնում: Ժամանակակից տեխնոլոգիաները մեր կյանքը դարձնում են առավել նստակյաց, քան երբևէ, և այս ամենը կարող է հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների: Այժմ ներկայացնենք մի քանի ֆիթնես հավելվածներ, որոնք կփոխարինեն մարզչին և կօգնեն հասնել լավ արդյունքների:

Endomondo (iOS, Android և Windows Store )

Գինը` անվճար, $5.99-ամսական կամ $29.99-տարեկան բաժանորդագրություն

Endomondo-ն անվճար է և հասանելի iOS, Android և Windows Phone ՕՀ-երի համար: Այս հավելածը կօգնի գրանցել ամենօրյա մարզումների արդյունքները և ստանալ մանրամասն տեղեկություն դրանց մասին: Վճարովի տարբերակում Դուք նաև հնարավորություն կստանաք համեմատել վերջին շրջանի արդյունքները և հասկանալ, թե ինչ հաջողություններ եք գրանցել:

 

Fitbit ( iOS, Android և Windows Store )

Գինը` անվճար կամ $49.99` պրեմիում  տարբերակի համար

Fitbit ընկերությունը մասնագիտանում է ֆիտնես սարքերի արտադրության ոլորտում, և այս հավելվածը ստեղծված է դրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու համար, սակայն Ձեզ հարկավոր չեն այդ սարքրեը հավելվածը փորձելու համար` այն աշխատում է նաև առանց դրանց:

Fitbit-ը կարող է հաշվել անցած քայլերը, օգնում է ճիշտ կերպով սպառել անհրաժեշտ կալորիաները, հետևում է քաշին և տրամադրում այլ ինֆորմացիա առողջ ապրելակերպի մասին: Այն շատ հեշտ է օգտագործել, քանի որ ինֆորմացիայի մեծ մասը հավելվածն ավտոմատաբար է հաշվարկում: Այն ունի նաև շտրիխ կոդի սկաներ, որի միջոցով հնարավոր է իմանալ, թե որքան կալորիա ունի մթերքը:

 

inKin (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար

13076824_1701873856747659_7585316370950259294_n

Սա հայկական հավելված է, որն օգնում է բարձրացնել ամենօրյա մարզումների արտադրողականությունը և նոր լիցքեր է տալիս՝ դրանք շարունակելու համար:

Հավելվածն աշխատում է պարզ սկզբունքով, օգտատերն ինտեգրում է inKin-ին մեկ կամ ավելի ֆիթնես-թրեքերներ կամ Moves անվճար հավելվածը, ինչից հետո ավտոմատ կերպով սկսվում են հավաքագրվել նրա ֆիզիկական ակտիվության մասին տվյալները, որոնց հիման վրա օգտատերը սկսում է մրցել և համեմատվել իր ընկերների, հարազատների, ինչպես նաև համակարգի մյուս օգտատերերի հետ:

Այս պահին  համակարգ կարելի է ինտեգրել հետևյալ ֆիթնես-թրեքերները և հավելվածները` Fitbit, Jawbone, Garmin, Withings, Microsoft Band, Misfit, iHealth, Lumo, Moves app, Miband:

inKin-ի համահիմնադիր և արտ. տնօրեն  Արամ Շահինյանի հետ ittrend.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ:

 

Map My Fitness ( iOS և Android)

Գինը անվճար, $5.99 ամսական բաժանորդագրություն` որոշ հավելյալ հնարավորությունների համար:

Map My Fitness-ը մարզումների համար նախատեսված հավելվածների մի ամբողջ շարքից միայն մեկն է: Այն թույլ է տալիս GPS կապի միջոցով հետևել առօրյա մարզումներին, ձայնագրել ֆիթնես վարժանքների արդյունքները` տևողությունը, ինտենսիվությունը, արագությունը, այրված կալորիաները, ինչպես նաև վազքով կամ հեծանվով անցած ճանապարհը և այլն: Դուք կարող եք այս հավելվածn օգտագործել ավելի քան 600 տարբեր ֆիզիկական մարզումների ժամանակ: Բոլոր ստացված տվյալներն արտացոլվում են ամենօրյա ակտիվության գրաֆիկի վրա:

 

The Johnson & Johnson Official 7 Minute Workout (iOS և Android)

Գինը` անվճար

Մեզանից շատերն են ցանկանում նիհարել և այդ նպատակին հասնելու համար փորձում են հաճախել մարզադահլիճներ կամ սկսում են մարզվել տանը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ վարժություններ են հարկավոր մարմնի այս կամ այն մկանը մարզելու կամ նիհարելու համար: Այս պարագայում մեզ կօգնի The Johnson & Johnson Official 7 Minute Workout հավելվածը, որ նախատեսված է օրվա ցանկացած ժամին և ցանկացած ինտենսիվությամբ ընդամենը յոթ րոպե տևողությամբ վարժություններ կատարելու համար: Ամենը ինչ հարկավոր է դա ընդամենը մեկ աթոռն է և 7 րոպե ազատ ժամանակը կամ 11 րոպե, եթե ցանկանում եք կատարել նաև նախավարժանք: Հավելվածը կօգնի Ձեզ շատ կարճ ժամանակում կատարել հնարավորինս ինտենսիվ վարժանքներ և այդ ամենը կուղեկցի համապատասխան երաժշտությամբ:

Կարդացեք նաև՝ 5 լավագույն to-do հավելվածները