Veronika Matosyan

Twitter-ի ձեռքբերման գործարքը ժամանակավորապես կասեցված է. Մասկ

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Իլոն Մասկը, որը Twitter ընկերությունը ձեռք բերելու գործընթացում է, ուրբաթ հայտարարել է, որ ընկերության գնման գործարքը կասեցված է, քանի որ սպասում է համանուն սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների քանակի վերաբերյալ տվյալների հաստատմանը, գրում է BBC-ն։ «Twitter-ի ձեռքբերման գործարքը ժամանակավորապես կասեցված...

Ինսայդերը հայտնել է iPhone 14 Max-ի գինը և մանրամասն առանձնահատկությունները

Ինտերնետում հայտնվել են iPhone 14 Max սարքի մանրամասն առանձնահատկությունները։ Ըստ ինսայդերի՝ iPhone 14 Max-ը կդառնա սովորական iPhone 14-ի բարելավված տարբերակը: Նորույթը կստանա 6.68-դյույմանոց OLED-վահանակ ՝ 2248=1284 պիքսել թույլատրությամբ, 458 ppi խտությամբ և 90 Հց թարմացման հաճախականությամբ: Սարքը կաշխատի Apple A15...

WhatsApp-ը թույլ է տալիս հաղորդագրություններին արձագանքել էմոջիներով

WhatsApp մեսենջերում ավելացել է հաղորդագրություններին արձագանքելու հնարավորություն։ Այս մասին տեղեկանում ենք Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի Facebook-յան էջից։ Սկզբնական շրջանում արձագանքների թիվը սահմանափակ կլինի, բայց հետագայում էմոջիների շարքը կընդլայնվի։ Մեկնաբանություններում Մարկը նշել է, որ էմոջիների մեջ ներառել են նաև  էմոջին՝...

Մասկը հայտարարել է, որ Twitter-ը կարող է վճարովի դառնալ որոշ օգտատերերի համար

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որը վերջերս ձեռք է բերել նաև Twitter ընկերությունը, հայտարարել է, որ սոցցանցը կարող է վճարովի դառնալ ընկերությունների ու պետական կառույցների համար, մինչդեռ մյուս օգտատերերը կշարունակեն օգտվել դրանից անվճար։ «Միշտ անվճար...

Apple-ը ռեկորդային եկամուտ է գրանցել

Ապրիլի 29-ին ընկերությունը հրապարակել է իր եռամսյակային հաշվետվությունը։ Երկրորդ ֆինանսական եռամսյակը շատ հաջող էր Apple-ի համար։ Այն ավարտվել է մարտի 26-ին, իսկ հետո ընկերությունն ամփոփել է արդյունքները։ Կուպերտինոյի խաղացողները գրանցել են նախորդ եռամսյակի ռեկորդային եկամուտ: Apple-ի եկամուտը կազմել է 97,3...

ՌԴ-ում կգործարկվի Google Play-ի համարժեքի բետա տարբերակը

Ռուսական հավելվածների խանութի բետա տարբերակը կգործարկվի մինչև մայիսի վերջ, երեքշաբթի «Ռոոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է Թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը։ «Մինչև մայիսի վերջ մենք կներկայացնենք տեղական հավելվածների խանութի առաջին բետա տարբերակը»,- ասել է նա։ Թվային զարգացման նախարարությունը պայմանավորվել է...

Ի՞նչ է կարծում Եվրախորհրդարանը USB Type-C-ն որպես ստանդարտ ճանաչելու հարցում

Եվրախորհրդարանի անդամները հավանություն են տվել էլեկտրոնային սարքավորումների համար USB Type-C ստանդարտ միակցիչ ճանաչելու առաջարկին: Ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեն քվեարկել է 43 կողմ և 2 դեմ ձայներով: Միանգամից ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ սա դեռ վերջնական...

Netflix-ը 3 ամսում կորցրել է մեծ թվով բաժանորդներ

Netflix հոսքային ընկերությունը վերջին 10 տարում առաջին անգամ սկսել է կորցնել բաժանորդներ. 2022 թվականի առաջին երեք ամիսներին նրա բաժանորդների թիվը կրճատվել է 200 000-ով, գրում է nbcnews.com-ը։ Netflix-ն այս արդյունքը պայմանավորում է երկու հիմնական գործոնով՝ Ուկրաինայում պատերազմով և հիմնական շուկաներում, այդ թվում՝...

Նոր ծանուցումներ iOS 16-ի մասին

Շնորհանդեսին մնացել է երկու ամսից քիչ ժամանակ: Նոր iOS 16-ը, որը կոդային անունն է Sydney, կներկայացվի WWDC-ում այս ամառ: Համակարգը չի ստանա էական տեսողական փոփոխություններ. Փոխարենը՝ Apple-ը կենտրոնացել է նոր գործառույթների վրա։ Այս մասին Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը խոսել է...

43 մլրդ դոլար. Մասկը ցանկանում է գնել Twitter-ն ու այն մասնավոր ընկերություն դարձնել

Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը ցանկանում է գնել Twitter-ը՝ մեկ բաժնետոմսի համար վճարելով 54,20 դոլար, գրում է Bloomberg-ը։ Գործարար ցանկանում է գնել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Հնարավոր գործարքը գնահատվում է 43 մլրդ դոլար։ Մասկի կարողությունը ներկայում մոտ 260 մլրդ դոլար է։ Twitter-ի...

1 10 11 12 25
Էջ 11 - 25-ից